Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Երկնաքար՝ Ուրալի երկնքում

Երկնաքար՝ Ուրալի երկնքում
15.02.2013 | 11:50

Ուրալի բնակիչներն այս գիշեր հետևել են ահռելի երկնաքարին։ Ինչպես հաղորդում են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկնաքարի մնացորդները Երկիր չեն հասել, այն պայթել է երկնքում։ Երկնաքարը տեսանելի է եղել Ռուսաստանի մի շարք բնակավայրերում։ ՌԴ իշխանությունները կոչ են անում բնակիչներին խուճապի չմատնվել։ Ըստ տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Դիտվել է՝ 1509

Մեկնաբանություններ